«Յունիբանկը» շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնումը, տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ս.թ. դեկտեմբերին բանկը նախատեսում է նոր մասնաճյուղ բացել մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում:
«Դավիթաշեն» մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:
Ներկայումս «Յունիբանկի» մասնաճյուղերի ընդհանուր քանակը կազմում է 37: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:



























