«Ես ամաչում եմ դրանից, որ իմ էրեխեն կարող է նեղվի մեր երեսից, որովհետեւ մենք ենք էս համազգեստը կեղտոտել»,- «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում:ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ես հոգով եմ տեսնում: Ես չեմ ուզում որեւէ մեկից հայացք փախցնեմ, չեմ ուզում, որ իմ երեխան ինձնից հայացք փախցնի: Մինչեւ 40 տարեկան մարդն ապրում է, որ նրա հորը չասեն, որ տղեդ շան լակոտ է, իսկ 40-ից հետո ապրում է, որ հանկարծ երեխային չասեն, որ հերդ շուն է: Այ, «միլիցա-պեպելնիցա» որ ասել էի` դրա մասին ասեմ: Գասպարյանը էդքան պրիմիտիվ չի: Խոսքը եղել է այն մասին, որ Տերն ինձ ողորմել է,եւ ես փոքր 7 տարեկան տղա ունեմ: Տերն ինձ ողորմել է, որ տղաս դեռ չի հասկանում, որ բակում խաղալուց էրեխեքը ձեռ են առնում, միլիցով են վախեցնում` արա, միլիցեն եկավ, արա, միլիցա-պեպելնիցա, արա, տո լավ, էսի միլիցու տղայա, հետը գործ չունեսեւայլն: Լավ է, որ իմ տղան դեռ փոքր է ու չի հասկանում, որ ամենագլխավոր միլիցու տղեն է ինքը: Ես ամաչում եմ դրանից, որ իմ էրեխեն կարող է նեղվի մեր երեսից, որովհետեւ մենք ենք էս համազգեստը կեղտոտել, մենք ենք այնպես արել, որ այդպես են վախացնում: Մենք բիրտ եւ կոպիտ ենք: Մենք տեսնում ենք, որ միլիցեն փնթի է, մեր միլիցեն վատն է: Ես ամաչում եմ, որ իմ երեխուն այդպիսի բաներ են ասում: Աստված իմ արդարությունով թող ինձ դատի, իսկ մյուսների արդարությունով թող իրենց ների Աստված, թող գթա ու ների իրենց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում»,- ասել է ոստիկանապետը:



























