ՌԴ նախագահի Ուզբեկստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության մասին միջկառավարական արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին արձանագրություն Ուզբեկստանում փոքր հզորության ատոմակայան կառուցելու մասին։
Միջոցառման շրջանակում «Ատոմստրոյէքսպորտ» բաժնետիրական ընկերությունը («Ռոսատոմի» ինժինիրինգային դիվիզիոն) եւ «ԱԷԿ կառուցելու տնօրինություն»-ը (Ուզբեկստանի կառավարությանը կից ատոմային էներգիայի գործակալություն) ստորագրել են Ուզբեկստանում փոքր հզորության ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիր։
Նախագիծը նախատեսում է Ջիզակի մարզում ռուսական նախագծով 330 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի կառուցում։ «Ռոսատոմը» հանդես կգա որպես գլխավոր կապալառու, շինարարությունում կընդգրկվեն նաեւ տեղի ձեռնարկությունները։
«Ռոսատոմը» հաստատել է ատոմային էներգետիկայում առաջինը լինելու անվիճելի փաստը՝ ստորագրելով պատմության մեջ առաջին արտահանական պայմանագիրը փոքր հզորության ատոմակայան կառուցելու մասին։ Եվ դա նախնական համաձայնություն չէ, մենք այս ամռանն անմիջապես կսկենք շինարարությունը»,- ստորագրումը մեկնաբանել է Ալեքսեյ Լիխաչովը։
«Ըստ կանխատեսումների՝ Ուզբեկստանում էներգառեսուրսների պահանջարկը կավելանա մոտ երկու անգամ մինչեւ 2050թ., եւ ակնհայտ է, որ էներգահամակարգի կայուն աշխատանքի եւ տնտեսության զարգացման համար մեր երկիրը պետք է ապահովի իրեն էներգիայի բազային աղբյուրով։ Ամբողջ աշխարհում մենք հիմա տեսնում ենք նոր ատոմային հզորությունների ստեղծման հանդեպ հետաքրքրություն։ Եվ կարծում ենք, որ համագործակցության ընդլայնումը «Ռոսատոմի» հետ թույլ կտա մեզ ուժեղացնել մեր էներգահամալիրը առաջավոր տեխնոլոգիաներով ատոմային էներգետիկայում»,- համաձայնագրի ստորագրումը մեկնաբանել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ատոմային էներգետիկայի գործակալության տնօրեն Ազիմ Ահմեդհաջիեւը։
Ընտրված տարածքն արդեն հետազոտված է, հաստատվել են դրա պիտանիությունն ու անվտանգությունը, դա զգալիորեն կկրճատի նախագծի իրականացման ժամկետը։ Շինաշխատանքները կսկսվեն արդեն այս տարվա ամռանը։


























