Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ թեւավոր հրթիռ է խփել, որն արձակվել է արեւելքից, ինչը հաստատում է տեղեկությունն այն մասին, որ արկն աձակվել է Իրաքի տարածքից, գրել է Times of Israel-ը։

Իսրայելական ԶՈւ-ն նաեւ տեղեկացրել է, որ «կասկածելի օդային թիրախը», որը գալիս էր Լիբանանի կողմից,  վնասազերծվել է ՀՕՊ «Երկաթե գմբեթ» համակարգով այն բանից հետո, երբ Մարգալիոտ հյուսիսային քաղաքում հնչել են տագնապի ազդանշանները։

Հրթիռի խփման հետեւանքով ոչ ոք չի տուժել։