Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս չորսը վիրավորվել են, այդ թվում՝ երկու ոստիկան։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Մայիսի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում (մայիսի 31-ին Մոսկվայի ժամանակով 02:00-ին) զինված ոստիկանները փակել են փողոցները և շրջափակել Բլեյսդեյլ պողոտայի տարածքում գտնվող բնակելի համալիրը: Ըստ ականատեսների, որոնց վկայակոչել է CBS-ը, կրակոցներ են հնչել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է։ Մինեապոլիսի ոստիկանական բաժանմունքը չի հայտնել միջադեպի պատճառները: Տեղում է պարեկային ծառայությունը։





























