Խնդիրները շատ են, բոլորը սպասում են՝ ինչով կավարտվի Ուկրաինայի հարցը, հետևում են։ Իսկ եթե չփակենք Ուկրաինայի թեման, ուրեմն խնդիրներ կունենանք և՛ Ղազախստանի, և՛ Հայաստանի, և՛ մեզ շրջապատող այլ երկրների հետ։ Դրա մասին «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։
«Տեսեք՝ ինչ է կատարվում այսօր Ղազախստանում ղազախական որոշակի պետության վերականգնման առումով, ինչպիսի ազգային դիցաբանություն է ծաղկում այնտեղ անկախության, լատինական այբուբենի անցման վերաբերյալ, այնտեղ շատ հետաքրքիր բաներ են կատարվում»,- հավելել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակը։





























