ԱԳՆ-ի շենքի դիմաց ոստիկանների և ցուցարարների բախման հետրանքով Դանիել Սարկավագի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հրապարակելով Դանիել սարկավագի լուսանկարները, որտեղ երևում են նրա ստացած վնասվածքները: Նա այժմ գտնվում է Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում։

ImportedPhoto.738862175.446286.jpeg (387 KB)

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 31-ին, ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում էին հանդիպում Արարատ Միրզոյանի հետ: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ, ինչի հտևանքով 29 քաղաքացի բերման ենթարկվեց: