Եվրամիությունը խորապես անհանգստացած է Կնեսետի բանավեճերի առիթով՝ կապված պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ գործակալությունը ահաբեկչական կազմակերպություն համարելու եւ նրան իմունիտետից եւ արտոնություններից զրկելու հետ։ Այս մասին նշվել է ԵՄ դիվանագիտական առաքելության հայտարարությունում։

«ԵՄ-ը նաեւ անհանգստացած է, որ Իսրայելի հողային վարչությունը հրամայել է գործակալությանը ազատել զբաղեցրած շինություններն Արեւելյան Երուսաղեմում առաջիկա 30 օրերի ընթացքում։

ԵՄ-ը քննարկում է ՄԱԿ գործակալությունն ահաբեկչական պիտակավորելու ցանկացած փորձ։ Մենք հիշեցնում ենք գործակալության կարեւորագույն եւ անփոխարինելի դերի մասին Գազայում հումանիտար օգնության ցուցաբերման հարցում։ Գործակալությունը կեսնականորեն կարեւոր ծառայություններ է մատուցում միլիոնավոր մարդկանց Գազայում, Հորդանան գետի Արեւմտյան ափին, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում եւ Հորդանանում։

ԵՄ-ը ակտիվորեն աջակցում է գործակալությանը եւ իր անդամ պետությունների հետ միասին մնում է նրա ամենամեծ դոնորը։ Մենք մտադիր ենք շարունակել աջակցությունը, այդ թվում նկատի ունենալով այն հանձնարարականների կատարումը, որոնք ներառված են Անկախ հետաքննության խմբի զեկույցում։

ԵՄ-ը նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպության եւ կառավարման՝ բազմակողմանի եւ գլոբալ կանոնների վրա հիմնված համակարգի կողմնակիցն է, որի մի մասն է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության գործակալությունը։

Մենք Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում թույլ տալ գործակալությանը շարունակել կատարել իր կարեւորագույն աշխատանքը՝ իր մանդատին համապատասխան»,- ընդգծված է Եվրամիության հայտարարությունում։