Հանրապետության տարածքում`  հունիսի 1-ին և 2-ին, 4-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ին՝  նույնքան կբարձրանա։ 

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 1-ին կեսօրից հետո, 4-6-ին երեկոյան ժամերին հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +27+29։ Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը +19+23,

Կոտայքի լեռներ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+26,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20,

Լոռի՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,

Տավուշ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+29, 

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+29,

Արարատ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+30,

Արմավիր՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +25+27,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+22։