Հարյուր հազարավոր տարիներ շարունակ մարդն ունեցել է ձեռքի 10 մատ, սակայն գիտնականներն արդեն որոշել են, որ դա բավարար չէ։ Նոր հետազոտության ընթացքում Քեմբրիջի համալսարանի գիտնականների թիմը ստեղծել է «երրորդ բութ մատը», որը մարդուն գրեթե «ամենազոր» է դարձնում, գրում է Daily Mail-ը։
Գիտնականները ստեղծել են աջ թևի եզրին ամրացվող կառավարվող պրոթեզ, որը տերերին հնարավորություն է տալիս մի ձեռքով անել այնպիսի բաներ, որոնք նախկինում ի վիճակի չէին անել, գրում է «Ֆոկուս»-ը։ Օրինակ՝ առարկաներ բռնելը, խմիչքի շիշ բացելը, թղթախաղի խաղաքարտերը դասավորելը և նույնիսկ բանանը մաքրելը, և այդ ամենը՝ մեկ ձեռքով:
Հետազոտության գլխավոր հեղինակը՝ Քեմբրիջի համալսարանի կոգնիտիվ նյարդակեսնաբանության պրոֆեսոր Թամար Մաքինի՝ հետազոտության կամավորներն արագ ընտելացել են լրացուցիչ մատին, որն «ընդլայնում է նրանց շարժողական կարողությունները մեր կենսաբանական սահմաններից անդին»:
Հետազոտողներն արդեն համոզված են, որ լրացուցիչ բութ մատը կարող է առանձնապես օգտակար լինել անդամահատվածների համար, մասնավորապես նրանց համար, ովքեր կորցրել են ձեռքը և դժվարանում են մի ձեռքով ամենօրյա առաջադրանքներ կատարել:
Ըստ պրոֆեսոր Մաքինի՝ տեխնոլոգիան փոխում է մարդ լինելու մեր սահմանումը: Մեքենաներն առավել հաճախ են դառնում մեր առօրյա կյանքի, և երբեմն նույնիսկ մեր ուղեղի կամ մարմնի մի մասը: Նրանց աշխատանքն,ըստ էության, հիմնականում կենտրոնանցած է տեխնոլոգիաների վրա, որոնք հնարավորություն են տալիս մեծացնել մոտորիկան՝ մարդու ֆիզիկական հնարավորությունները բարելավելու և ընդլայնելու համար:
Երրորդ բութ մատն ամրացված է ձեռքի ափի՝ մարդու իրական բթամատին հակառակ կողմին: Պրոթեզը կառավարվում է յուրաքանչյուր մեծ մատի կամ ոտքի տակ տեղադրված ճնշման սենսորով, որը հեշտությամբ տեղավորվում է կոշիկի ներսում: Աջ ոտքի մատի ճնշումը ձեռքի միջով ձգում է մատի պրոթեզը, մինչդեռ ձախ մատի ճնշումը ձգում է դեպի մատները, իսկ թուլացած ճնշումը վերադարձնում է այն իր սկզբնական դիրքին:
Ընդհանուր առմամբ, գիտական թիմի փորձին մասնակցել է 3-96 տարեկան 596 անձ, որոնց սարքի հետ ծանոթանալու համար տրամադրվել է շուրջ մեկ րոպե: Նշենք, որ լրացուցիչ բութ մատների չափերը տարբեր էին՝ երեխաների և մեծահասակների ձեռքերին համապատասխանելու համար:
Փորձի ընթացքում մասնակիցներին խնդրել են կատարել երկու խնդիր՝ վերցնել ցցիկներ և դրանք դարսել զամբյուղի մեջ և ձեռնածություն անել և տարբեր չափերի 5 կամ 6 փրփրապլաստիկային առարկաներ փոխատեղել:
Արդյունքները ցույց են տալիս, որ ստացողների 99,3%-ը կարողացել է հաջողությամբ կրել և կառավարել լրացուցիչ բութ մատը: Միևնույն ժամանակ, փորձի մասնակիցների 98%-ը կարողացել է հաջողությամբ ձեռնածության ենթարկել առարկաները՝ օգտագործման առաջին րոպեի ընթացքում գործի դնելով պրոթեզը:
Ավաղ, դեռ հայտնի չէ՝ գիտնականները երբ կկարողանան պրոթեզը հասանելի դարձնել հանրության լայն շրջանակներին և որքան այն կարժենա։ Սակայն պրոթեզի հեղինակները հույս են հայտնել, որ իրենց աշխատանքը հետագայում կթեթևացնի մարդու կյանքը։





























