Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը նախազգուշացրել է, որ աշխարհի շատ երկրներ կարող են անհետանալ, եթե ժողովրդագրական վիճակի բարելավման միջոցներ չձեռնարկեն։

«Ես ուրախ եմ, որ Ճապոնիայի կառավարությունը հասկանում է այս հարցի նշանակալիությունը։ Եթե վճռական միջոցներ չձեռնարկվեն, Ճապոնիան... (եւ շատ այլ երկրներ) կանհետանան»,- գրել է Մասկը։

Ինչպես տեղեկացրել է France-Presse գործակալությունն ավելի վաղ, Տոկիոյի իշխանությունները նախատեսում են այս ամռանը գործարկել ծանոթությունների սեփական հավելված երկրում ծնելիության բարձրացմանն ուղղված կառավարության միջոցների շրջանակում։