Գլոբալ տաքացման հետևանքով ձյունածածկ Արկտիկան հալվելուց փրկելու համար որոշ գիտնականներ գիտափորձերի շրջանակում ամբողջ տարածաշրջանի կլիման փոխելու ծրագրեր են մշակում:

Դրա համար մի շարք նախագծեր են անհրաժեշտ, որոնցից մի քանիսը՝ արևի լույսի անդրադարձման միջոցով տարածաշրջանը սառեցնելու ծրագրերն արդեն իրականացվում են, ասվում է The Wall Street Journal-ի նոր կարճ տեսանյութում:

Այն փաստը, որ գիտնականները լրջորեն են քննարկում այս գիտափորձերը, նշանակում է, որ հետևանքների մեղմացման կոլեկտիվ ջանքերը բավարար չեն, քանի որ անցյալ տարին Արկտիկայում գրանցված ցուցանիշներով ամենատաքն էր:

WSJ-ի հոլովակում հոլանդական Arctic Reflections ստարտափը ցուցադրում է սեփական փորձարկման  էությունը․  «Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ռազմավարական նպատակով ընտրված վայրերից» ծովի ջրի ներմղում, որպեսզի «վերականգնվի արկտիկական սառույցի ջերմապաշտպանիչ ծածկը՝ ձմռանը սառույցի շերտը հաստացնելու միջոցով»:

«Չմշկասահորդների մարաթոնների համար սահադաշտերի կառուցման հոլանդական մոտեցումը ոգեշնչեց մեզ», - պարբերականին է ասել  Arctic Reflections-ի գործադիր տնօրեն Ֆոնգեր Իփման:

Գաղափարն այն է, որ, ոգեշնչվելով  սահադաշտերի ստեղծողներից, մարդիկ կարող են ստեղծել  պաշտպանիչ սառցե պատյան, որն ավելի հաստ կլինի և որոշ ժամանակով կպահպանի Արկտիկան, մինչև մյուս տեխնոլոգիաները կնվազեցնեն ածխաթթու գազի գլոբալ արտանետումները: