Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն աշխատանքային այցով, այսօր՝ նոյեմբերի 22-ին, մեկնել է Գյումրի, որտեղ բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստում անդրադարձել է Մուշ 2 թաղամասում, եւ Ախուրյան համայնքում ընթացող բնակարանաշինական աշխատանքներին:

Նա տեղեկացրել է, այս տարի բնակարանամուտ նախատեսված չէ:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ե՞րբ է լուծվելու անօթեւանության խնդիրը Շիրակի մարզում, եւ ե՞րբ կվերանա աղետի գոտի հասկացությունը, քաղաքաշինության նախարարը պատասխանել է.«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումն է եղել` միչեւ 2013 թվականը լուծել անօթեւանության հարցը»:

Նշենք, որ դեկտեմբերի 15-20-ին կայանալու է բնակարանների բաշխման վիճակահանության առաջին փուլը, որին մասնակցելու են 4 սենյականոց կորցրած բնակարանի շահառուները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, անօթեւանների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել նոյեմբերի 1-ը, եւ շուրջ 382 ընտանիք քաղաքաշինության նախարարությանն անհրաժեշտ փաստաթղթերը չի ներկայացրել, եւս հազար անօթեւանների փաստաթղթային գործերը ուսումնասիրման փուլում են, եւ չի բացառվում, որ նրանց մեծ մասը մերժում  ստանա: