Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հինգշաբթի բացվող «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում (Իտալիա) կհայտարարի 242 մլն ֆունտ (310 մլն դոլար) Ուկրաինային հատկացնելու մասին, տեղեկացրել է վարչապետի գրասենյակը։

«Գագաթաժողովում վարչապետը կհայտարարի 242 մլն ֆունտ (310 մլն դոլար) Ուկրաինային հատկացնելու մասին, որպեսզի աջակցություն ցուցաբերվի հումանիտար, էներգետիկ եւ կայունացման հարցերում, ինչպես նաեւ հիմք դրվի ավելի երկարատեւ տնտեսական եւ սոցիալական վերականգնման եւ վերակառուցման համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Դաունինգ սթրիթում հիշեցրել են, որ Մեծ Բրիտանիան մոտ 12,7 մլրդ ֆունտ է հատկացրել Ուկրաինայի ռազմական, հումանիտար եւ տնտեսական աջակցման համար, իսկ որոշ տեսակի սպառազինություններ, այդ թվում Storm Shadow թեւավոր հրթիռներ եւ Challenger 2 մարտական տանկեր, տրամադրել են առաջինը Կիեւի արեւմտյան գորընկերների շարքում։

«Մենք պետք է  անցում կատարենք «որքան կպահանջվի» սկզբունքից «ինչ էլ որ պահանջվի» սկզբունքին, եթե ցանկանում ենք վերջ դնել այս անօրինական պատերազմին»,- ասելէ Ռիշի Սունակը գագաթաժողովի նախօրեին։