Բագրատ Ֆեյքազանը քիչ առաջ սուտը ստի հետևից շաղ տվեց Կառավարության շենքի դիմաց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կառավարության աշխտակազմիղեկվար Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Օրվա սուտ համար 1
Բագրատ Ֆեյքազանն ասում է, որ իբր վարչապետն ասել է՝ «պետք լիներ իրան կգցեի բագաժնիկը կբերեի մոտս»: Կատարյալ սուտ, ինչին չդիմացավ ռոբական լրագրողն ու ուղղեց Ֆեյքազանին, որ վարչապետն ասել է՝ «ինձ մեղադրում են բռնապետ լինելու մեջ, եթե բռնապետ լինեի կգցեի բագաժնիկը կբերեի: Բայց ես Հայ առաքելական եկեղեցու սովորական հետևորդ եմ ու նման բան չի կարող լինել»:
Օրվա սուտ համար 2️
Բագրատ Ֆեյքազանն ասել է, որ վեց տարվա մեջ կառավարության նիստ երբեք չի հետաձգվել:
Կատարյալ սուտ, ինչին կրկին լրագրողները չդիմացան ու հակադարձեցին, որ եղել է նման բան: Ֆեյքազանին տեղեկացնեմ, որ նման իրավիճակներ եղել են բազմիցս, երբ Ազգային ժողովում զեկույցները երկարել են և վարչապետը պետք է հանդես գար եզրափակիչ ելույթներով, ինչպես այսօր է:
Ֆեյքազանին սրբազան մի՛ ասա, մեղք է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:
Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:





























