Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սալման Ալ Սաուդը հրաժարվել է մասնակցել յոթնյակի (G7) գագաթաժողովին, որը տեղի է ունենալու հունիսի 13-15-ին իտալական Բորգո Էնյացիա ամառանոցային քաղաքում (Ապուլիա)։ Այս մասին տեղեկացրել է Մամուլի սաուդյան գորակալությունը։
Մուհամեդ բեն Սալմանը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին հեռագիր է ուղարկել, որում շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ներողություն խնդրել, որ չի կարող մասնակցել միջոցառմանը «այն պարտավորությունների պատճառով, որոնք կապված են հաջի կազմակերպման վերահսկման հետ»։ Այս տարի մուսուլմանների ուխտագնացությունը Մեքքա սկսվումէ հունիսի 14-ին։
«Մեծ յոթնյակի» ղեկավարների ամենամյա հանդիպումը կսկսվի հինգշաբթի առավոտյան։





























