Երեք ոստիկան վիրավորվել է ամերիկյան Դիքսոն քաղաքից (Իլինոյիս նահանգ) ոչ հեռու, հրաձգության պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Նրանց տվյալներով՝ ոստիկանները եկել են այն տուն, որտեղից ահազանգ է ստացվել. մարդը սպառնում էր ինքնասպանություն գործել։ Բանակցությունների փորձից հետո նրանք մտել են տուն եւ վիրավորվել կրակոցներից։ Կրակողը վիրավորվել է պատասխան կրակոցով, նա ձերբակալված է։ Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց բժշկական ուղղաթիռներով։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նա որեւէ տեղեկություն չի ներկայացրել հարձակվողի եւ նրան դրդող պատճառների մասին։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։




























