ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ինտելեկտի զարգացման արագ տեմպերը, և որ այս տեխնոլոգիան ավելի արագ ու լավ է կարողանում ելույթների համար տեքստեր գրել, քան իր աշխատակիցները։
«Ես երբեք նման բան չեմ տեսել: Ամեն ինչ պատրաստ էր շատ արագ, բառացիորեն րոպեների ընթացքում։ Դա սարսափելի է», - ասել է նա Impaulsive Youtube ալիքին տված հարցազրույցում: Թրամփը բացատրել է, որ իրեն առաջարկել է նման փորձ անցկացնել արհեստական ինտելեկտի ոլորտում «հայտնի մարդկանցից» մեկը։ ԱՄՆ նախկին ղեկավարի խոսքով՝ իր զրուցակիցը «մի քանի կտտոց է արել» և շուտով իրեն «հիանալի ելույթ» է տվել։ Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից:





























