ԱՄՆ զինված ուժերը Կարմիր ծովում ոչնչացրել են Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման (հութիների) երկու պարեկային մոտորանավ և վերգետնյա անօդաչու մեքենա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«CENTCOM-ի ուժերը Կարմիր ծովում հաջողությամբ ոչնչացրել են մեկ անօդաչու վերգետնյա մեքենա և երկու հութի պարեկային նավակ», - ասվում է CENTCOM-ի X-ի հաղորդագրության մեջ։ Հրամանատարությունը նաև հայտնել է Եմենի տարածաշրջանում Հութիների կողմից վերահսկվող հակաօդային պաշտպանության սենսորի և մեկ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, որն արձակվել է Եմենի տարածքից՝ Կարմիր ծովի վրայով։ ԱՄՆ զինվորականները պնդում են, որ այս համակարգերն ուղղակի սպառնալիք են տարածաշրջանում ԱՄՆ-ի, կոալիցիայի և առևտրային նավերի համար:
Ավելի վաղ, հրամանատարությունը հայտնել էր, որ հութիները հարձակվել են Ադենի ծոցում գտնվող «Վերբենա» նավի վրա, մեկ մարդ վիրավորվել է։
ԱՄՆ-ը հայտնել է Կարմիր ծովում հութիների երկու մոտորանավերի ոչնչացման մասին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























