Առնվազն չորս անտառային աշխատակիցներ զոհվել են, ևս չորսն այրվածքներ են ստացել Ուտարախանդ նահանգի վայրի բնության արգելավայրում բռնկված հրդեհի մարման ժամանակ: Այս մասին հայտնում է «Xinhua» գործակալությունը։

Հրդեհը բռնկվել է Դեհրադուն քաղաքից մոտ 370 կմ դեպի արեւելք՝ Ալմորա թաղամասում գտնվող Բինսարի վայրի բնության արգելավայրում։ Գործակալությունից պարզաբանել են, որ տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։

Հրդեհի արագ տարածմանը նպաստել է շոգ ու չոր եղանակը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ուտարախանդում 7 անտառային հրդեհ է գրանցվել: