Գերմանիայում երկրի պատմության մեջ թմրանյութերի մաֆիայի դեմ ոստիկանության ամենախոշոր հարձակման ժամանակ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ տասնյակ տոննա կոկաին է առգրավվել, գրում է Bild-ը։
«Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է... Տասնյակ տոննա թմրանյութ առգրավվել է, յոթ մարդ կալանավորվել է»,- գրում է Bild-ը՝ վկայակոչելով քննիչներին։
Հրատարակության տվյալներով՝ առգրավված թմրանյութի արժեքը մի քանի միլիարդ դոլար է։ Ոստիկանական գործողությունն ազդել է յոթ դաշնային նահանգների՝ վրա Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Բավարիա, Բեռլին, Բրանդենբուրգ, Համբուրգ, Հեսսեն և Ներքին Սաքսոնիա, ավելացրել է Bild-ը։




























