Անհայտ անձը գիշերը մտել է Լեհաստանի Սեյմի շենքի (խորհրդարանի ստորին պալատ) տանիք և վազել դրա շուրջը։ Polsat հեռուստաալիքը հայտնել է միջադեպի մասին՝ հղում անելով Սեյմի մարշալ (խոսնակ) Շիմոն Հոլովնյային։
«Դեպք է տեղի ունեցել, ինչ-որ մեկը եղել է տանիքում, որի վրա չպետք է լիներ, քանի որ ոչ ոք չի կարող նման պահին այնտեղ լինել»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։
Ըստ Polsat-ի՝ միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով՝ ժամը 03:00-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում: Դեպքի մասին տեղեկացվել է Սեյմի անվտանգության աշխատակիցները, սակայն չարտոնված անձին չեն հայտնաբերել։ Անվտանգության ներկայացուցիչների խոսքով՝ գիշերը ոչ ոք չէր կարող տարածք մտնել։
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է տարվում։

Հասանելի է
русский


























