Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Գյուլերը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Բրյուսելում հանդիպման մեկնարկից առաջ թուրք նախարարը զրուցել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի և դաշնակից երկրների այլ գործընկերների հետ։