Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել մոսկովյան բորսայի, Ազգային քլիրինգային կենտրոնի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ, հայտնել է РБК-ն։

Պատժամիջոցների պատճառն այն է, որ կազմակերպությունները ներգրավված են եղել տնտեսության ռազմավարական կարևոր ոլորտներում Ռուսաստանի կառավարությանը շահ ապահովելու գործում։

Հունիսի 12-ին նրանք հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։ Դրանից հետո մոսկովյան բորսան դադարեցրել է առևտուրը դոլարով, ինչպես նաև եվրոյով, քանի որ ԵՄ երկրներն են սահամնել այդ պատժամիջոցները։ Դադարեցվել է նաև ԱՄՆ դոլարի հետ սերտորեն կապված հոնկոնգյան դոլարով առևտուրը: