Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Յաո Գինգի գլխավորած պատվիրակությանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հասանովը հանդիպմանը չինական պատվիրակությանը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին։ Գինգն իր հերթին նշել է, որ Չինաստանը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ աջակցությունը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ուղղություններում Ադրբեջանի և Չինաստանի համագործակցության հարցերը։


























