Չեխական esk zbrojovka ընկերությունը թողարկել է նոր BREN3 ինքնաձիգը՝ ստեղծված Ուկրաինայում մարտական գործողությունների հաշվառմամբ։ Այս մասին տեղեկացրել է seznam.cz ինտերնետ-պորտալը։
«BREN3-ում օգտագործվել են մարտադաշտի զինվորներից ստացված առաջարկները։ Գլխավոր ուշադրությունը նոր մոդելում հատկացվել է զենքի ամրությանն ու երկարակեցությանը»,- պատմել է ընկերության աշխատակից Ռադեկ Հաուերլենդը։
Այդ տվյալների համաձայն՝ նոր մոդելում օգտագործվել է ավիացիոն դյուրալ, ինչպես նաեւ պոլիմերներ՝ ուժեղացված ածխածնի թելերով։ BREN3-ը կարտադրվի երկու տարբերակով՝ ՆԱՏՕ-ական 5,56 տրամաչափով եւ AAC Blackout-ի 300-ով։
Ինքնաձիգը կարող է օգտագործվել ինչպես բանակի ցամաքային ստորաբաժանումներում, այնպես էլ ոստիկանությունում, հատուկ նշանակության ուժերում, հավաստիացնում են արտադրողները։
BREN2 նախորդ մոդելն օգտագործում է չեխական բանակը, ինչպես նաեւ օգտագործվում է Ուկրաինայում, տեղեկացրել է պորտալը։





























