ՆԱՏՕ-ն չի ավելացնի իր միջուկային մարտալիցքերի թվաքանակը, այլ կզբաղվի կրիչ ինքնաթիռների արդիականացմամբ, լրագրողներին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո։

«Միջուկային մարտալիցքերն ավելացնելու ոչ մի պլան չկա, մենք կարդիականացնենք  կրիչ ինքնաթիռները հնացած ինքնաթիռները (F-16- ծան.՝ ՏԱՍՍ) փոխարինելով հինգերորդ սերնդի նոր ինքնաթիռներով (F-35), եւ ԱՄՆ-ը կարդիականացնի սպառազինությունները, որոնք ունի»,- ասել է Սթոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն տասնամյակներ շարունակ ունի միջուկային զսպման բաղադրիչ, դա նորություն չէ։ Ուստի ոչ մի նոր բան չկա նաեւ այն բանում, որ մենք արդիականացնենք այն»,- ասել է նա։