Միացյալ Նահանգների վարչակազմը առաջիկայում կհայտարարի Իսրայելին 18 մլրդ դոլարի սպառազինությունների խոշոր վաճառքի մասին, այդ թվում 50 F-15 կործանիչների։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Washington Post (WP) թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Սպիտակ տան ճնշման տակ երկու ազդեցիկ օրենսդիր դեմոկրատներ, որոնք դեմ էին հրեական պետությանը զենք հանձնելուն, փոխել են իրենց դիրքորոշումը։ Այսպիսով, գործարքը հազիվ թե արգելակվի Կոնգրեսի կողմից եւ կդառնա զենքի ամենախոշոր վաճառքներից մեկն անցած տարվա հոկտեմբերին Իսրայելին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո։ Սպառազինությունները կվճարվեն ի հաշիվ 3,3 մլրդ դոլարի ամենամյա ռազմական օգնության, որը ԱՄՆ-ը հատկացնում է հրեական պետությանը։ Politico թերթի տվյալներով՝ սպառազինությունների փաթեթում կներառվեն «օդ-օդ» դասի հրթիռներ։

Բացի այդ, WP աղբյուրները հաստատել են որոշ ԶԼՄ-ների տեղեկությունը, համաձայն որի՝ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է Իսրայել ուղարկել խմբաքանակ՝ բաղկացած 1,8 հազար 2 000 ֆունտանոց (907 կիլոգրամ) եւ 1,7 հազար 500 ֆունտանոց (մոտ 227 կիլոգրամ) ռումբերից։ Ավելի վաղ այս սպառազինությունների մատակարարումը դադարեցվել էր ԱՄՆ երկյուղների պատճառով՝ կապված իսրայելական մասշտաբային գործողության հետ Ռաֆահ քաղաքում (Գազայի հատվածի հարավ)։