Առնվազն յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով Տունգուրաուա նահանգում, որը գտնվում է Էկվադորի կենտրոնական մասում։ Այս մասին տեղեկացրել է Ecuavisa հեռուստաալիքը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների տեղի վարչությանը։
Նրա տվյալներով՝ 17 մարդ համարվում է անհետ կորած, 10 մարդ հոսպիտալացվել է։ Փրկարարները շարունակում են տեղանքի մաքրումը։
Սելավաջրերը հունիսի 16-ին ողողել են Էլ Պլասեր գյուղը, որը գտնվում է զբոսաշրջիկների սիրած Բանյոս քաղաքի կողքին։ Իշխանությունների տվյալներով՝ սելավներ առաջացրած հորդ անձրեւները եւ հեղեղումները վնասել են երկրի 24 նահանգներից 10-ին։





























