Այսօր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղար Էնդրյու Ուեբին:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալբյանը:

«Քննարկվել են Հայաստանում ներքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության լույսի ներքո»,- գրել է նա: