Կիևում երեքշաբթի օրը՝ հունիսի 18-ին, մահափորձ է կատարվել ղազախական ընդդիմության առաջնորդ Այդոս Սադիկովի դեմ։ Այս մասին Facebook-ում հայտնել է նրա կինը՝ Նատալյա Սադիկովան, հայտնում է UNN-ը։
«Այսօր Կիևում՝ սեփական տան մոտ, փորձ է արվել Աիդոս Սադիկովի նկատմամբ»,- գրել է ընդդիմադիրի կինը։
Ավելի վաղ, ոստիկանությունը հայտնել էր, որ Շևչենկոյի շրջանում անհայտ անձը կրակել է տղամարդու վրա, ով կնոջ հետ նստած է եղել կայանված մեքենայում։
Սադիկովը Կիևում է ապրում 2014 թվականից։ Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Նա ակտիվորեն աջակցել է 2022 թվականի հունվարին Ղազախստանի բողոքի ցույցերին։
2023 թվականի հոկտեմբերին Սադիկովը հետախուզման մեջ էր Ղազախստանում «սոցիալական, ազգային, ցեղային, դասակարգային կամ կրոնական ատելություն հրահրելու համար»։

Հասանելի է
русский



























