«Միասին» երիտասարդական շարժումն իրականացնում է Մայրենի լեզվի անաղարտության պահպանմանն ուղղված իր հերթական ակցիան:

Ակցիան իրենից ներկայացնելու է երթ` մոտ 1000 երիտասարդների մասնակցությամբ, ովքեր, Մայրենի լեզվի պահպանմանն ուղղված կոչեր պարունակող պաստառներով, երթով կանցնեն Մաշտոց, Թումանյան, Հյուսիսային պողոտա և Աբովյան փողոցներով: Երթի ընթացքում պահանջ-նամակներ կհանձնվեն օտարալեզու ցուցանակներով հաստատություններին:

Հայ երիտասարդը պահանջում է հարգել Մայրենի լեզուն, մենք ուզում ենք տեսնել հայերեն տառեր:

Երթի վերջում շարժման անդամները նամակ կհանձնեն նաեւ վարչապետին:

Երթը կմեկնարկի Թամանյանի արձանի մոտ, նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին:

Նշենք, որ այս տարի փոփոխություններ կատարվեցին «Լեզվի մասին» օրենքում, որոնց արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը, որտեղ հայ երեխաները բոլոր առարկաները պետք է անցնե օտար լեզվով: