ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմն անվանել է «ֆաշիստական ռեժիմ»՝ նրա ներգաղթային քաղաքականության պատճառով։
«Բայդենի [անօրինական ներգաղթյալների] համաներումն ուղղակի հարձակում է ամերիկյան ժողովրդավարության վրա և ևս մեկ օրինակ, թե ինչպես է Բայդենը ոչնչացնում մեր սահմանադրական համակարգը և այն փոխարինում կոռումպացված և ֆաշիստական ռեժիմով: Սրանք ֆաշիստներ են։ Սրանք վատ մարդիկ են», - հունիսի 18-ին Վիսկոնսինում իր կողմնակիցներին ասել է Թրամփը։ Նախկին նախագահն այսպես է մեկնաբանել Բայդենի միգրացիոն քաղաքականությունը։





























