Սաուդյան Արաբիայում Հաջջի ժամանակ շոգի պատճառով իսլամական երկրներից առնվազն 550 ուխտավոր է մահացել։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով արաբական անանուն երկրների դիվանագիտական շրջանակների աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ դիերը տեղափոխվել են Մեքքայի ամենամեծ դիահերձարաններից մեկը, մահացածների ընդհանուր թվից 323-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։
Մեքքայում օդի ջերմաստիճանը Հաջջի ժամանակ այս տարի հասնում է գրեթե 52 աստիճան Ցելսիուսի, պարզաբանում է գործակալությունը։
Հունիսի 16-ին Reuters-ը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում սպանվել են Հորդանանից ժամանած 14 ուխտավորներ, եւս 17-ն անհետ կորել են։ Մահվան դեպքերը հաճախ առաջանում են շոգից կամ մարդաշատությունից: Գործակալության տվյալներով՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր կա։ Երեքշաբթի օրն Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը հայտնել է Իրանից առնվազն 11 ուխտավորների մահվան մասին։
Սաուդյան Արաբիայում Հաջջի ժամանակ շոգի պատճառով առնվազն 550 ուխտավոր է մահացել. AFP





























