Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը ձայների մեծամասնությամբ քաղաքական նվիրատվությունների համակարգը կարգավորող գործող օրենքում փոփոխություններ է ընդունել, որոնք մեծ աղմուկ են առաջացրել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության շուրջ։
Իշխող կոալիցիայի ներկայացրած փոփոխությունների փաթեթը նախատեսում է կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկման խստացում՝ իրենց ստացած քաղաքական նվիրատվությունների հարցում։ Ընդդիմադիր կուսակցությունները Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջարկած փոփոխություններն անբավարար են համարել և կոչ արել ավելի երկար քննարկել և օրենսդրությունն ավելի լուրջ խստացնել։
Միևնույն ժամանակ, փոփոխությունների բովանդակությունը դժգոհություն է առաջացրել հենց իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում։ Կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ, պատգամավորների շրջանում մեծ ազդեցություն ունեցող Տարո Ասոն դժգոհություն է հայտնել քաղաքական նվիրատվությունների շեմի չափից ավելի կրճատումից, որոնք տեղեկությունների հրապարակում չեն պահանջում։
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ապրիլի սկզբին 39 պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ է հաստատել քաղաքական նվիրատվությունների հավաքագրման ժամանակ խախտումների առնչությամբ: Իրավիճակը հանգում է նրան, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների ներկուսակցական խմբերն իրենց անդամների համար վճարովի հանդիպումների տոմսեր վաճառելու միջոցով գումարներ հայթայթելու չափորոշիչներ են սահմանել:
Խմբակցության անդամներից մեկի՝ սահմանված նորմը գերազանցելու դեպքում, դրա և փաստացի հավաքագրված գումարի տարբերությունը նրան պետք է վերադարձվեր այսպես կոչված «ատկատի» տեսքով՝ առանց ֆինանսական հաշվետվություններում համապատասխան արտացոլման։ Սկանդալն առաջին հերթին անդրադարձել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի ղեկավարած խմբակցության վրա։





























