Ըստ Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեի նախագծի՝ Կիևին կտրամդրվի ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն, որն Ուկրաինային կայուն և կանխատեսելի աջակցություն կցուցաբերի։

Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո՝ ներառյալ Ուկրաինային աջակցությունը։

Հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ 4,3 միլիարդ եվրո հասանելի կլինի Ուկրաինայի հիմնադրամի դրամաշնորհների տեսքով, ինչը կլրացվի 10,9 միլիարդ եվրոյի վարկերով:

ԵՄ խորհուրդը մարտին համաձայնեցրել է Եվրամիության 2025 թվականի բյուջեի հիմնական սկզբունքները, որոնք Ուկրաինային կայուն օգնություն են նախատեսում։