ՆԱՏՕ-ի պաշտպանության և անվտանգության համագործակցության տեսչական վարչության ներկայացուցիչները վերջերս հանդիպել են Բաքվում Ադրբեջանի ազգային պաշտպանության համալսարանի պաշտոնյաների հետ՝ երկրի ռազմական դպրոցներում ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում ձեռնարկվող բարեփոխումների ջանքերը գնահատելու:
«2024 թվականի մայիսի 29-ին և 30-ին տեղի ունեցած հանդիպմանը գեներալ-մայոր Արիֆ Հասանովը՝ Ազգային պաշտպանության համալսարանի փոխտնօրեն և Ռազմական հետազոտությունների ինստիտուտի ռեկտորը, ՆԱՏՕ-ի իր գործընկերներին տեղեկացրել է մինչ օրս արձանագրված առաջընթացի, ներառյալ՝ բոլոր պաշտպանական ուսումնական հաստատություններին աջակցություն տրամադրող էլեկտրոնային գրադարանի համար նոր տեխնոլոգիաների օգտագործման մասին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության խնդրանքով ՆԱՏՕ-ն և Ադրբեջանը առաջնահերթություն կդնեն պրոֆեսորա-դասախոսական կազմի զարգացման գործում համագործակցությանը, ակադեմիական փոխանակման ծրագրերի, առաջադեմ փորձի փոխանակման, պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխման և ենթասպայական կորպուսի զարգացման ոլորտներում:
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացմանն ու պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն ուղղված ՆԱՏՕ-ի մշտական աջակցության համար»,- ասված է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։





























