Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների երկու վերջրյա անօդաչուներ։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Վերջին 24 ժամում ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ուժերը հաջողությամբ ոչնչացրել են հութիների երկու վերջրյա անօդաչու սարք Կարմիր ծովում»,- նշվել է այն հաղորդագրությունում, որը հրապարակվել է հրամանատարության Х սոցցանցի էջում։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին եւ թույլ չի տա նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, մինչեւ որ գործողությունը պաղեստինյան անկլավում չդադարեցվի։ 2023թ. նոյեմբերի կեսից հութիները գրոհել են տասնյակ քաղաքացիական նավեր Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում։ Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները հայտարարել են միջազգային կոալիցիա ձեւավորելու եւ Կարմիր ծովում ազատ նավարկության եւ նավերի պահպանության գործողություն սկսելու մասին։





























