Լիտվան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 4 մլն եվրո արժողությամբ էլեկտրասարքավորումներ։ Այս մասին տեղեկացրել է լիտվական Litgrid ցանցային օպերատորը։

«Եվրոպայի հետ մեր ցանցերի սինքրոնացման պատրաստման եւ արդիականացման շրջանակում ենթակայաններում կատարվում է տեխնիկայի ապամոնտաժում, որը գործում է եւ կարող է դեռ շահագործվել»,- հաղորդագրությունում մեջբերվել են Litgrid-ի գլխավոր տնօրեն Ռոկաս Մասյուլիսի խոսքերը։

Ապամոնտաժված սարքավորումները, այդ թվում ավտոտրանսֆորմատորները, կփոխանցվեն Ուկրաինային։ Դրանց արժեքը, ըստ օպերատորի տվյալների, գերազանցում է 4 մլն եվրոն։ Էլեկտրատեխնիկայի առաքումն Ուկրաինա մասամբ կֆինանսավորի Եվրամիությունը։