Մեքսիկայում ծայրահեղ շոգի զոհերի թիվը մարտից ի վեր հասել է 155-ի։ Այս մասին նշվել է ծայրահեղ ջերմաստիճաների մասին առողջապահության նախարարության հրապարակած հաշվետվությունում։
«Ընթացիկ շոգ սեզոնին (մարտի 17 – հոկտեմբերի 5) գրանցվել է 155 մահ ամբողջ երկրում [կապված բարձր ջերմաստիճանների հետ]»,- նշել են գերատեսչությունում։
Բարձր ջերմաստիճանների հետեւանքներին մեքսիկացիները վերագրում են ջերմային հարվածները, ջրազրկումը եւ այրվածքները։ Վերակրուսի նահանգը Մեքսիկական ծոցի ափին շարունակում է մնալ առաջատարը մահացու ելքերի թվով։ Այստեղ մահացել է 56 մարդ։ Հաջորդը Տաբասկոյի նահանգն է, որտեղ շոգից մահացել է 18 մարդ։
Առողջապահության նախարարությունում նաեւ կանխատեսում են, որ առաջիկա օրերին երկրում կշարունակվի ծայրահեղ բարձր ջերմաստիճանների ալիքը։ Բահա Կալիֆոռնիա եւ Սոնորա նահանգներում ջերմաչափերի սյունը կբարձրանա 45-ից։ Չիուաուա, Դուրանգո եւ Սինալոա նահանգներում օդի ջերմաստիճանը բարձր կլինի 35-ից։





























