Ջրհեղեղների սեզոնի սկզբից ի վեր Չինաստանի հարավում տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքով 38 մարդ է զոհվել, ավելի քան 55 հազարը վիրավորվել է։ Դրա մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Անձրևների հետևանքով առաջացած սողանքները, ջրհեղեղներն ու սելավները լուրջ վնաս են հասցրել Մեյչժոու քաղաքային շրջանի Պինգյուան շրջանին (Գուանդուն նահանգ): Հունիսի 21-ի 15:00-ի դրությամբ տարերային աղետի հետևանքով զոհվել է 38 մարդ, երկու մարդ համարվում են անհետ կորած։
Բացի դրանից, նախնական տվյալներով տուժել է 55 հազար 388 մարդ, փլուզվել է 2247 տուն, 4697 ճանապարհ, վնասվել է 6759 հա ցանքատարածություն և 452 հա ջրային տնտեսություն։
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան (մոտ 800 միլիոն դոլար):





























