Կատարը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը։ Դրա մասին ասված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կատարը սա կարևոր քայլ է համարել երկու պետությունների ստեղծմանն աջակցելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու համար։

Կատարի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնելու պատերազմը Գազայի հատվածում և վերադառնալու քաղաքական ճանապարհին՝ որպես տարածաշրջանում կայունության հասնելու միակ երաշխիք։

Կատարը հույս է հայտնել, որ Պաղեստինը ճանաչող երկրների թիվը կավելանա։