Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի կառավարության որոշումը, ասված է Թագավորության ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ ArabNews-ի՝ ընդգծվում է, որ այս որոշումը կարևոր քայլ է, որն աջակցում է Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհին։
Լիբանանի ԱԳՆ-ն իր հերթին ողջունել է Պաղեստին պետության ճանաչման մասին Հայաստանի հայտարարությունը։
Ըստ NNA գործակալության՝ Լիբանանի ԱԳՆ-ն բարձր է գնահատել այս դիրքորոշումը, որն արտացոլում է Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և հավասարության, ինքնիշխանության և ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը որոշելու իրավունքի սկզբունքներին։





























