Չինաստանի օդերեւութաբանական վարչությունը ուրբաթ հայտարարել է հորդ անձրեւների դեղին նախազգուշացում երկրի մի քանի շրջաններում, տեղեկացրել է «Սինհուան»։

Ազգային օդերեւութաբանական կենտրոնի տվյալներով՝ այս օրերին հորդ անձրեւներ կտեղան Հենան, Հունան, Չոնցին, Գույչժոու, Ներքին Մոնղոլիա, Հեյլունցզյան եւ Ցզինլին շրջաններում։

Հուբեյ, Անհոյ, Ցզյանսու, Ներքին Մոնղոլիա եւ Ցզիլին շրջաններում կտեղա 180 միլիմետր անձրեւ, իսկ որոշ վայրերում կլինեն կարճ ուժեղ անձրեւներ՝ մեկ ժամում 80 եւ ավելի միլիմետր տեղումներով, որոնք կուղեկցվեն ամպրոպներով եւ փոթորիկներով։

Օդերեւութաբանական կենտրոնը խորհուրդ է տվել տեղի իշխանություններին կիրառել նախապատրաստական միջոցներ եւ ստուգել դրենաժային համակարգերը քաղաքներում, գյուղատնտեսական հանդակներում եւ ձկնաբուծական լճերում։

Չինաստանում գործում է եղանակի մասին գունային նախազգուշացումների չորս մակարդակ՝ կարմիրը նշանակում է ամենալուրջ նախազգուշացումը, հաջորդում են նարնջագույնը, դեղինը եւ կապույտը։