Անգլիայի տարածքի մեծ մասում դեղին տապի նախազգուշացում է արվել, քանի որ երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 30 աստիճան:
Նախազգուշացումը տարածվում է բոլոր շրջանների, բացառությամբ՝ մեկ շրջանի վրա։ Որոշ տարածքներում զգուշացվել է առողջապահության և սոցիալական խնամքի ոլորտի վրա «նշանակալից ազդեցության» հավանականության մասին:
Մեծ Բրիտանիայի առողջապահության անվտանգության գործակալության (UKHSA) և օդերևութաբանական գերատեսչության նախազգուշացումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի առավոտից և կգործի մինչև հինգշաբթի կեսօր:
Սպասվում է, որ ջերմաստիճանը մասնավորապես հարավ-արևելքում կհասնի 30C-ի և ամենաուժեղ նախազգուշացումները կարվեն նշված շրջանի, ինչպես նաև Արևելյան Միդլենդսի և Անգլիայի արևելյան հատված համար:
Միակ շրջանը, որի վրա նախազգուշացումը չի տարածվում, Անգլիայի հյուսիս-արևելքն է։





























