Նախկին նախագահ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆիլադելֆիայում կայացած հանրահավաքում խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։
«Նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո, նույնիսկ նախքան Օվալաձև կաբինետ մտնելս, ես կհասնեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սարսափելի պատերազմի կարգավորմանը», - ասել է Թրամփը:
Միաժամանակ նա հավելել է, որ իր ղեկավարության տարիներին նոր պատերազմներ չեն եղել և խոստացել է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։





























