ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ գիտի, թե ում է ընտրելու որպես փոխնախագահ, հայտնում է NBC News-ը։
Երբ Ֆիլադելֆիայում նախընտրական արշավի ժամանակ Թրամփին հարցրել են, թե, արդյո՞ք, փոխնախագահի պաշտոնի թեկնածու ունի, նա պատասխանել է․ «Կարծում եմ՝ այո», և ավելացրել, որ այդ մարդը, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը կմասնակցի նախագահ Ջո Բայդենի դեմ քննարկումներին:
Միաժամանակ, ըստ Դոնալդ Թրամփի, դեռ ոչ ոք չգիտի իր ընտրության մասին։ NBC News-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը փոխնխագահի պաշտոնում դիտարկում է Հյուսիսային Դակոտայի ներկայիս նահանգապետ Դուգ Բերգամի, Ֆլորիդայի նահանգից սենատորներ Ջեյ Դի Վենսի և Մարկո Ռուբիոյի թեկնածությունները։





























