Երեկ՝ հունիսի 22-ին, Ուկրաինայի Խարկովի մարզում բնակելի շենքի վրա ռուսաստանյան ավիահարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 2, վիրավորվել՝ 53 մարդ, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությանը։ Նշվում է նաև, որ առավոտվա դրությամբ արդեն ավարտվել են վթարային-փրկարարական աշխատանքները։

«Ընդհանուր առմամբ դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ 116 աշխատակից  և 24 միավոր տեխնիկա»,- նշված է ԱԻՆ հաղորդման մեջ։

Ուկրաինական կողմի տվյալներով, երեկ՝ հունիսի 22-ին, ռուսաստանյան զորքերը Խարկովի վրա միանգամից 4 կառավարվող ռումբ են նետել, որոնցից մեկը հարվածել է բնակելի շենքին։