Սևաստոպոլի ղեկավարությունը հայտարարել է ուկրաինական ուժերի՝ կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով Սևաստոպոլին հարվածելու մասին։

Ըստ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևի, հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, որոնցից երկուսը երեխաներ են։

«Վիրավորների թիվը հասել է գրեթե 100-ի։ Առողջապահության ողջ համակարգը մոբիլիզացվել է, բժիշկներն ու բուժանձնակազմը աշխատավայրում են։ Վիրահատարաններ են տեղակայված։

Տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է  ցուցաբերվում»,- ասել է Ռազվոզժաևը։