Տեխասի նահանգի դատարանը չեղարկել է ամերիկացու մեղադրանքները, որը մոտ 20 տարի անցկացրել է՝ մահապատժի սպասելով եւ փորձելով ապացուցել, որ կապ չունի սպանության հետ, որը կատարվել է 1977թ.։
Քերի Մաքս Քուկը երկու անգամ՝ 1979 եւ 1994թթ., դատապարտվել է առավելագույն պատժի հարեւանուհու՝ Լինդա Ջո Էդվարդսի բռնաբարության եւ դաժան սպանության համար, անհաջող բողոքարկել էր դատավճիռը, փորձում էր ինքնասպան լինել եւ, ի վերջո, 1999թ., գործարք է կնքել քննության հետ՝ ընդունելով մեղքը եւ ազատ արձակվելով՝ ճաղերի հետեւում անցկացրած ժամանակը հաշվի առնելով։
Այս շաբաթ Տեխասի քրեական վերաքննիչ դատարանը Քուկին անմեղ է ճանաչել հանցանշանների եւ կեղծ վկայությունների ոչ ճիշտ մեկնաբանման հիման վրա, որոնց վրա իր փաստարկումներն էր կառուցել դատախազությունը։
«Մենք Քերի Մաքս Քուկին ճանաչում ենք փաստացի անմեղ»,- ասված է դատարանի որոշման մեջ։
Կեղծ ցուցմունքներ տալու մեջ բռնվել են «այլընտրանքային կասկածյալը», որի կոնֆլիկտային հարաբերությունները զոհի հետ տեւել են ավելի երկար, քան նա նշել է սկզբում, եւ գլխավոր վկան՝ Քուկի խցակիցը, որը, սեփական պատժի մեղմման ակնկալիքով, պնդել է, որ Քուկը իբր իր հետ զրույցում խոստովանել է, որ հանցագործություն է կատարել։ Հետագա փորձաքննությունը պարզել է, որ մատնահետքերը եւ ԴՆԹ ուսումնասիրությունը չեն վկայում աղջկա սպանությանը Քուկի հանցակցության մասին։
CNN հեռուստաալիքի հաշվարկով՝ Քուկը, որն այժմ 68 տարեկան է, դարձել է 199 մարդկանցից մեկը, որոնց 1973-ից հետո արդարացրել են ԱՄՆ-ում մահապատժի դատավճռից հետո։




























